Հանրային սփռման գոտում տարածվող Fast Sports հեռուստաալիքը և կաբելային ու համացանցային սփռում ունեցող Fast Sports 1, Fast Sports 2 IP հեռուստաալիքները ապահովում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մարզական իրադարձությունների, նորությունների և վերլուծությունների աննախադեպ հոսք: Հեռուստաալիքիների ծրագրերում ընդգրկված են բացառիկ հեռարձակումներ այնպիսի կարևորագույն լիգաներից և սպորտային իրադարձություններից, ինչպիսիք են Champions League-ը, La Liga-ն, Seria A-ն, NBA-ը, NHL-ը, Formula 1-ը, ինչպես նաև սեփական արտադրության վերլուծական ու ժամանցային հաղորդումներ, նախախաղային քննարկումներ և այլն:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Fast Media-ն շուկա է մտել տարածաշրջանում նորարարական բացառիկ մոտեցումներով՝ համալրված լավագույն տեխնիկական ու ծրագրային լուծումներով՝ համագործակցելով հեռուստատեսային սարքավորումների և ծրագրային ապահովման միջազգային այնպիսի առաջատարների հետ, ինչպիսիք են VIZRT, VSN և TriCaster ընկերությունները:

VIZRT-ը սպորտային հաղորդումների, թվային մեդիայի ստեղծման, հեռարձակման, տաղավարային 3D մոդելավորման ու գրաֆիկական լուծումների համար լավագույն ծրագրերից է։

VSN-ն աշխարհում հայտնի է որպես մեդիա բովանդակության կառավարման և զարգացման նորարարական ծրագիր, որն օգտագործվում է ավելի քան 130 հաստատություններում և մեդիա ընկերություններում:

TriCaster-ը մեդիա արտադրության կառավարման ծրագիր է, որը համակարգում է նաև հեռարձակման գործընթացը։

Հեռարձակման ընթացում RedelCom-ի վերջին՝ Bolero (անլար ինտերքոմ համակարգ) հաղորդակցության գործիքների կիրառումը երաշխավորում է տաղավարի կառավարման կենտրոնի, ինժեներների, ռեժիսորների և օպերատորների միջև անխափան հաղորդակցությունը։

Տաղավարի կառավարման կենտրոնի բոլոր համակարգերը փոխկապակցված են Redel Video մատրիցայի միջոցով։ Այն վերահսկվում է առանձին հաղորդակցման համակարգի կողմից, որը պարզեցնում է բոլոր համակարգերի և սարքերի փոխկապակցումը ցանցում։

Այս ամենը համալրելով` ուկրաինական ComTel ընկերությունը, որը մասնագիտացած է սպորտային ալիքների տեխնիկական ինտեգրման ոլորտում, ներդրել է ժամանակակից տեխնիկական լուծումներ և ծրագրային ապահովում։

ՏԱՂԱՎԱՐ

Տաղավարը կառուցված է կոնցեպտուալ լուծումներով և ժամանակակից դիզայներական միտումներին համապատասխան:

Այն հագեցած է բարձր տեխնոլոգիական օդափոխության և հովացման համակարգերով։