ՄԵՐ ՄԱՍԻՆ

Fast Media-ն հանդիսանում է Հայաստանում անցկացվող սպորտային տարատեսակ իրադարձությունների ամենավստահելի գործընկերն ու համակազմակերպիչը:

Վերջին տարիներին Fast Media-ն աջակցել է Հայաստանում գործող մարզական տարբեր ֆեդերացիաների, սպորտային ակումբների և մարզիկների՝ դառնալով Հայաստանում անցկացվող մարզական բազմաթիվ միջոցառումների ամենավստահելի գործընկերներից մեկը:

Ընկերությունը հեռարձակում է հայկական սպորտի տարբեր առաջնություններ, մրցաշարեր, ցուցադրում է հաղորդումներ և համաշխարհային սպորտի լավագույն առաջնություններ, ինչպիսիք են UEFA-ի բոլոր լիգաները, EPL-ը, LaLiga-ն, BundesLiga-ն, Seria A-ն, Legue 1-ը, NBA-ը, NHL-ը, Formula 1-ը, UFC-ն, Bellator-ը և այլն։ Fast Media-ն առաջարկում է Fast TV հոսքային հեռարձակման հարթակը, որտեղ ներկայացված են նաև 700-ից ավելի ֆիլմեր, սերիալներ, փաստավավերագրական ֆիլմեր՝ մասնավորապես սպորտային, ինչպես նաև երեխաների համար նախատեսված բազմալեզու տասնյակ աուդիոհեքիաթներ։ Հարթակը ձեռք է բերել նաև Հայֆիլմի և Մոսֆիլմի ոսկե ֆոնդը։

ABOUT US

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Fast Media-ի նպատակն է Հայաստանում ձևավորել սպորտային հեռարձակման նոր մշակույթ, այն է՝ հեռուստաալիքների և FastTV.am հարթակի միջոցով համաշխարհային սպորտը, հետաքրքիր ու բազմաժանր աուդիովիզուալ կոնտենտը հասանելի դարձնել Հայաստանյան սպառողներին։ Սպորտային լավագույն առաջնությունների, հայտնի մարզիկների և հետաքրքիր մեդիակոնտենտի միջոցով տարածել սպորտը, առողջ ապրելակերպն ու նորարարությունները, զարգացնել հայկական մարզական կյանքը՝ ապահովելով պրոֆեսիոնալ լուսաբանում, նկարահանում և հեռարձակում։ Հայաստանյան շուկա բերել լիցենզավորված, որակյալ բովանդակություն, անիմացիոն, վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, սերիալներ, աուդիոհեքիաթներ և շատ ավելին։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Որպես ազգային սպորտային հեռարձակող Fast Media-ի առաքելությունն է լուսաբանել Հայաստանի սպորտի, ֆեդերացիաների ու մարզիկների պատմությունները։ Ապահովել լավագույն մարզական (և ոչ միայն) կոնտենտի հասանելիություն Հայաստանի ողջ տարածքում։ Ներկայացնել մարզաշխարհի մարդկանց, նրանց պատմությունները և ձեռքբերումները, զարգացնել մարզական հեռարձակումները՝ հասցնելով միջազգային չափանիշների։

Մեր թիմն աշխատում է Ձեր հաճելի ժամանցը ապահովելու համար: